Տեր Հովհաննես քահանա Մարուքյան (հոգևոր հովիվ)

Տեր Հովհաննես քահանա Մարուքյան (ավազանի անունը՝ Արման)

Ծնվել է 31.03.1980թ. Երեւանում:

1987-1997թթ. սովորել է Երեւանի Մայակովսկու անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում:

1988-1995թթ. սովորել է Երեւանի թիվ 8 երաժշտական դպրոցի ջութակի բաժնում:

1997-2003թթ. ուսանել է Գեւորգյան Հոգեւոր ճեմարանում:

2002թ. դեկտեմբերի 25-ին ձեռամբ Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի ձեռնադրվել է սարկավագ:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում որպես գնդերեց:

2005-2007թթ. ստանձնել է ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդի օգնականի պաշտոնը` զուգահեռաբար դասավանդելով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

2007-2008թթ. իբրեւ սարկավագ հոգեւոր ծառայությունը շարունակել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս․ Սարգիս եւ Ս․ Նահատակաց եկեղեցիներում:

2008թ. ձեռամբ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռնադրվել է քահանա եւ ծառայության կոչվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում՝ սպասավորելով Մոսկվայում:

2011թ. ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ Վանաձորի Ս․ Գրիգոր Նարեկացու անվան Հայորդյաց տանը իբրեւ հոգեւոր հովիվ:

2019-2022թթ. ծառայությունը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ Երեւանի Հայորդյաց տների կենտրոնական գրասենյակում որպես կրոնի գծով փոխտնօրեն:

2022թ․ սպասավորության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում՝ նշանակվելով Ս․ Առաքելոց եկեղեցու հոգեւոր հովիվ։ 

Ամուսնացած է, ունի 4 զավակ՝ 2 ուստր եւ 2 դուստր։