23
Մայիս

Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը ինչպե՞ս է պահվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և ի՞նչ է խորհրդանշում: 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աջ ձեռքի պատկերով պահվում է Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, ճկույթ մատի կամ ձեռքի մեկ այլ մասունքներով:
Սաղմոսների և մարգարեությունների մեջ աջ ձեռքն Աստծո ստեղծագործ ուժի պահպանության և շնորհաբաշխության աղբյուրն է: Այն նաև Աստծո հրաշագործության խորհրդանիշն է: Ս. Գրիգոր Լուսավորչի միջոցով Աստված Իր հրաշագործ ներկայությունը բերեց մեր կյանքում: Այն խորհրդանշում է նաև եկեղեցու մեջ Աստծո ներկայությունը: Դրա համար զանազան առիթներով` մանավանդ Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնին, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը թափորով բերվում է եկեղեցի` ժողովրդի բարեպաշտական հարգանքին և աղոթքներին մասնակից լինելու համար: Սուրբ Մյուռոնի օրհնության ժամանակ Աջով խառնում են Սուրբ Մյուռոնը: Ըստ ավանդության` դրան հաջորդում է Սուրբ Մյուռոնի եռալը` խորհրդանշելով Սուրբ Հոգու շնորհների առատ բաշխումը հավատացյալներին:

 


Օրհնությամբ՝ Տ. Տաթև արքեպ. Սարգսյան