24
Մայիս

Ի՞նչ է ճշմարտության որոնումը:

Ճշմարտության որոնումը կարելի է հասկանալ նաև որպես Աստծո որոնում: Ճշմարտությունը մեկն է: Ինչպես Քրիստոս Ինքն է ասում. «Ես եմ Ճանապարհը, և Ճշմարտությունը, և Կյանքը» (Հովհ 14։6)։ Մարդիկ կյանքի ընթացքում իրենց համար բազում ճշմարտություններ են բացահայտում, որոնք տրամաբանության արգասիք են: Ով կամենում է իրական ճշմարտություն որոնել, նախ և առաջ պետք է հասկանա, որ դուրս է եկել աստվածճանաչողության դժվար ճանապարհ: Բայց աստվածճանաչողությունը չի կայանա, եթե այն չսկսվի անձի ինքնաճանաչողությունից: Պետք է հասկանալ, թե ո՞վ ենք և ինչի՞ համար ենք ապրում: Ձգտելով դեպի մաքրություն՝ մարդը գալիս է այն մտքին, որ պետք է փնտրել Աստծուն` ճշմարտությունը:

 


Օրհնությամբ` Տ. Շմավոն քհն. Ղևոնդյան