«Նրանք հայրենիքը գրկած են ապրում». Մենք մեր զինվորի կողքին ենք

Ֆիլմը պատմում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» նախաձեռնության առաջին ծրագրի մասին: Այն իրականացվեց մեր բանակի զինվորների ընտանիքներին աջակցելու համար: Ֆիլմը նկարահանել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
2014թ. փետրվարի 15-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ ԱՀԹ երիտասարդական միությունները Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպել էին բարեգործական ճաշկերույթ, որի ժամանակ հանգանակվեց 50 միլիոն դրամ:
Գումարն ամբողջությամբ բաշխվեց 2004-ից առ այսօր Արարատյան Հայրապետական թեմից ՀՀ սահմաններում զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամ զինվորների ու այդ պահին ՀՀ զինված ուժերում երկու և ավելի զինծառայողներ ունեցող ընտանիքներին: Օգնությունը տրամադրվեց ՀՀ Պաշտպանության նախարարության սոցիալական վարչության տրամադրած ցուցակով: Ընդհանուր թվով ծրագրում ներառվեց 301 ընտանիք:
Զոհված զինվորների ընտանքիներին տրամադրվեց 350 000-ական, առաջին կարգի հաշմանդամներին՝ 200 000-ական, երեք զինծառայող ունեցող ընտանիքներին՝ 180 000-ական, իսկ երկու զինծառայող ունեցող ընտանիքներին՝ 100 000-ական դրամ:
Տ. Նավասարդ սրբազանի օրհնությամբ ու աջակցությամբ ծրագիրը շարունակական է լինելու: