ՀԱՅ  ENG  РУС


փնտրել




Հավատո Հանգանակ

 

Հավատքի այս խոստովանության շուրջ բոլոր եկեղեցիների միջև համաձայնություն գոյացավ Առաջին Տիեզերական ժողովի ընթացքում, որը գումարվեց 325թ. Կոստանդնոպոլսի մոտ գտնվող Նիկիա քաղաքում: Նիկիական Հանգանակը հանդիսավորապես երգվում է եկեղեցում ժողովրդի կողմից, որպես պաշտոնական հայտարարություն եկեղեցու վարդապետության կարևոր կետերի, որովհետև անհրաժեշտ է, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են Ս. Պատարագին, ունենան աստվածաբանական նույն համոզումը:

Հավատում ենք մեկ Աստծո` ամենակալ Հորը, երկնքի և երկրի, երևելիների և աներևույթների Արարչին:
Եւ մեկ Տիրոջ` Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց Միածին, այսինքն` Հոր էությունից:
Աստված` Աստծուց, լույս` լույսից, ճշմարիտ Աստված` ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ թե` արարած: Նույն ինքը` Հոր բնությունից, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ երկնքում և երկրի վրա` երևելիներն ու անևերույթները:
Որ հանուն մեզ` մարդկանց ու մեր փրկության համար` իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, ծնվեց կատարելապես Ս. Կույս Մարիամից Ս. Հոգով:
Որով` ճշմարտապես, և ոչ կարծեցյալ կերպով առավ մարմին, հոգի և միտք և այն ամենը, որ կա մարդու մեջ:
Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը Հարություն առավ, նույն մարմնով բարձրացավ երկինք, նստեց Հոր աջ կողմում:
Գալու է նույն մարմնով և Հոր փառքով` դատելու ողջերին և մահացածներին: Նրա թագավորությունը չունի վախճան:
Հավատում ենք նաև Սուրբ Հոգուն` անեղ և կատարյալ, որը խոսեց Օրենքի, մարգարեների և ավետարանների միջոցով: Որն իջավ Հորդանանի վրա, քարոզեց առաքյալների միջոցով և բնակություն հաստատեց սրբերի մեջ:
Հավատում ենք նաև մեկ, ընդհանրական և առաքելական եկեղեցու, մի մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության և թողության: Մեռելների հարության, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանի, երկնքի արքայության և հավիտենական կյանքի:
 
Հանգանակ Հաւատոյ
 
Հաւատամք ի մի Աստուած՝ ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից:
Եւ ի մի Տէր՝ Յիսուս Քրիստոս, յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին, այսինքն յէութենէ Հօր:
Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ՝ յԱստուծոյ ճշմարտէ, ծնունդ եւ ոչ արարած: Նույն ինքն ի բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք:
Որ յաղագս մեր՝ մարդկան, եւ վասն մերոյ փրկութեան իջեալ ի յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն՝ Հոգւովն Սրբով:
Որով Էառ մարմին, հոգի, եւ միտ, եւ զամենայն որ ինչ է ի մարդ՝ ճշմարտապես եւ ոչ կարծեօք:
Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ. ելեալ ի յերկինս նովին մարմնովն, նստաւ ընդ աջմէ Հօր:
Գալոց է նովին մամնովն եւ փառօք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս. որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան:
Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին, յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրենս եւ ի Մարգարէս եւ յԱւետարանս: Որ էջն ի Յորդանան, քարոզեաց յառաքեալսն, եւ բնակեցաւ ի սուրբսն:
Հաւատամք եւ ի մի միայն ընդհանրական եւ առաքելական սուրբ Եկեղեցի: Ի մի մկրտութիւն, յապաշխարութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց: Ի յարութիւն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց եւ մարմնոց. յարքայութիւնն երկնից, եւ ի կեանսն յաւիտենականս:

Օրացույց
Home Link 1 TextHome Link 1 Text
Աստվածաշունչը 1 տարում
Bible In 1 year text
Սուրբ Պատարագ
Liturgy text
 


  Vicar's Office, 15 R. Israelyan St., St. Sargis Vicarial Church, 375015 Yerevan, Armenia.
Հեռ.: +374.1.587368, 587505, 584722. Ֆաքս: +374.1.545798. Email : araratd@arminco.com
Site design & development by AZD